Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.04.2025 | 00:02

Մարդասէ՛ր Աստուած, զառաջիկայ գիշերս, որ ի վերայ մեր գալոց է, ի մեղաց փրկեա՛, ի չարեաց ազատեա՛ եւ ի գործս բարիս առաջնորդեա՛:

Առաւօտու օրհնութեանցն եւ փառաբանութեանցն արժանի՛ արա զամենայն հաւատացեալս անուանդ Քում սրբոյ եւ պահեա՛ ի խաղաղութեան:

Տէր Աստուա՛ծ մեր, տո՛ւր զՔո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի, բա՛րձ զցասումն եւ զպատուհասն ի յարարածոցս: Ողորմեա՛ հարց եւ եղբարց մերոց՝ կենդանեաց եւ հանգուցելոց:

Դիտվել է՝ 3389

Մեկնաբանություններ